Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչու իրեն հինգ տարի մենություն էր պետք

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո երկար ժամանակ չի շտապել նոր հարաբերություններ սկսել։ The Times Style Magazine-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իրեն մոտ հինգ տարվա մենություն էր անհրաժեշտ՝ վերականգնվելու և սեփական կյանքին վերադառնալու համար։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում, Փիթ Դևիդսոնի հետ կարճատև սիրավեպից բացի, ինքը միայնակ է եղել։
Քարդաշյանը այդ դադարը նկարագրել է որպես կարևոր ու օգտակար շրջան։ Նա ասել է, որ դատարկության զգացում չի ունեցել և չի զգացել, թե պարտավոր է շտապել դեպի նոր հարաբերություններ։ Ըստ նրա՝ հասկացել է, որ իրեն ժամանակ է պետք՝ լիովին ապաքինվելու և ինքն իր վրա աշխատելու համար։ Այդ տարիներին նա կենտրոնացել է նաև չորս երեխաների դաստիարակության և իր նախագծերի վրա։
Աստղը նշել է, որ սկզբում պատրաստ չէր նոր կապի համար բացվել։ Միաժամանակ հավելել է, որ ամեն ինչ իր հունով է ընթանում, երբ մարդը թույլ է տալիս, որ իրադարձությունները բնականորեն զարգանան։ Նրա պատմածից երևում է, որ միայնության այդ շրջանը համարում է ոչ թե բաց թողնված հնարավորություն, այլ գիտակցված ընտրություն։
Քարդաշյանի և «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի մտերմության մասին լուրերը տարածվել էին փետրվարին։ Ըստ հրապարակման՝ նրանք միմյանց ճանաչում են ավելի քան տասը տարի, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին շրջանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կապը զարգանում է արագ, սակայն երկուսն էլ փորձում են այն հեռու պահել ավելորդ ուշադրությունից և միայն երբեմն են համատեղ կադրեր հրապարակում սոցիալական ցանցերում։
Աղբյուր ↗